14:12  ,  18 մայիսի, 2018

Բելառուսի կլիմային չհարմարվելու դեպքում Մարադոնան կարող է հեռանալ Բրեստի «Դինամոյից»

Բրեստի «Դինամոյի» նորանշանակ նախագահ Դիեգո Մարադոնան ունի մեկ տարուց պայմանագիրը խզելու հնարավորություն, եթե նրան դուր չգա Բելառուսի կլիման, հաղորդում է La Nacion-ը:

Բացի այդ, Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է բելառուսական ակումբ հրավիրել 5 օգնականների:

Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի նախորդ աշխատավայրն էր Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» ակումբը, որը նա գլխավորում էր 2017-ի մայիսից:

Բելառուսի առաջնության 7-րդ տուրից հետո Բրեստի «Դինամոն» 9 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում