19:47  AMT,  15 մայիսի, 2018

Ջոշուան կարող է Ուայլդերի հետ մենամարտից առաջ հանդիպել Պովետկինին

Բրիտանացի Էնդի Հիրնը (Matchroom Boxing պրոմոուտերական ընկերություն) հանդիպել է ռուսաստանցի Անդրեյ Ռյաբինսկիի հետ («Բռնցքամարտի աշխարհ» պրոմոուտերական ընկերություն): Նրանք  քննարկել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի և WBA-ի պարտադիր հավակնորդ, ռուս Ալեքսանդր Պովետկինի հավանական մենամարտի մանրամասները։

Էնդի Հիրնը IFL TV-ի եթերում հաստատել է, որ բանակցություններն ընթանում են և Ջոշուան կարող է հանդիպել Պովետկինին։ Հիրնը նաև խոսել է WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերի հետ սպասվող մենամարտի մասին։

«Պովետկի՞ն։ Այո, կա նման տարբերակ։ Ջոշուան օգոստոսին կարող է հանդիպել նրա հետ, իսկ նոյեմբերրին, կամ դեկտեմբերին՝ Ուայլդերին»,- ասել է Էնդի Հիրնը։

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Ջոշուան մարտի 31-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում հանդիպել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նորզելանդացի Ջոզեֆ Պարկերի հետ եւ հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 119-109, 118-110, 118-110։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ֆուտբոլի Հայաստանի թիմի մարզիչի պաշտոնում
Միշել Տեր-Զաքարյան
Վարդան Մինասյան
Խորեն Հովհաննիսյան
Սերխիո Մարկարյան
Վարուժան Սուքիասյան
Աբրահամ Խաշմանյան
Արթուր Պետրոսյան
Այլ թեկնածու
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...