18:11  ,  14 մայիսի, 2018

«Գյոտեբորգի» մարզական տնօրենը՝ Անդրե Կալիսիրի Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

Շվեդական «Գյոտեբորգի» մարզական տնօրեն Մաթս Գրենը մեկնաբանել է թիմի պաշտպան Անդրե Կալիսիրի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելը։

«Միշտ էլ հաճելի է, երբ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային հավաքականներ։  Հայաստանի հավաքականի հավաքը կանցնի ՖԻՖԱ-ի կողմից սահմանված ոչ պաշտոնական օրերին։ Մայիսի 28-ին միանշանակ կարող ենք բաց թողնել մեր խաղացողներին»,- Գրենի խոսքն է փոխանցում Aftonbladet-ը։

«Հիանալի կլինի ներկայացնել Հայաստանի հավաքականը։ Շվեդիայում ունեմ շատ հարազատներ, ովքեր ուրախ են այս հրավերի համար»,- նշել է Կալիսիրը։

Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մայիսի 29-ին և հունիսի 4-ին կայանալիք Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական խաղերին մասնակցելու համար։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում