22:35  ,  9 մայիսի, 2018

«Տոսնոն» Դավիթ Յուրչենկոյի հետ՝ Ռուսաստանի գավաթակիր

«Տոսնոն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը: «Վոլգոգրադ Արենայում» տեղի ունեցած խաղում Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տարավ «Ավանգարդի» նկատմամբ՝ 2:1:

«Տոսնոյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Յուրչենկոն:

«Տոսնոն» հիմնադրվել է 2013 թվականին: Նախքան այս, թիմի լավագույն նվաճումները եղել են Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության բրոնզե եւ արծաթե մեդալները:

Ռուսաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը 24 միավորով նախավերջին տեղում է եւ կարող է դուրս մնալ Պրեմյեր լիգայից:

Ռուսաստանի Գավաթ, եզրափակիչ

 «Տոսնո» - «Ավանգարդ»՝ 2։1

Ալեքսեյ Սկվորցով, 11, Ռեզիուան Միրզով, 80 – Իգոր Կիրիև, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով