20:17  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Չինաստանը չունի հավասարը բադմինտոնում

Չինաստանը նվաճեց բադմինտոնի կանանց զուգախաղի չեմպիոնի տիտղոսը։ Չինական զույգը եզրափակիչում առավելության հասավ Ճապոնիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Չինաստանն ունի 22 ոսկե մեդալ։ 23 ոսկի են նվաճել ամերիկացիները։
Բրոնզե մեդալները նվաճեցին ռուսաստանցիները։ Երրորդ տեղի համար խաղում նրանք առավելության հասան կանադացիների նկատմամբ։

30-րդ Օլիմպիական խաղեր
Բադմինտոն, զուգախաղ
Կանայք

1. Քին Տիան / Յունլեյ Ժաո (Չինաստան)
2. Միզուկի Ֆուջի / Կակիիվա Ռեիկա (Ճապոնիա)
3. Վալերյա Սորոկինա / Նինա Վիսլովա (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով