18:54  ,  6 մայիսի, 2018

«Նապոլին» դարձյալ չհաղթեց (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» 2:2 հաշվով ավարտեց Թուրինի «Տորինոյի» դեմ տնային հանդիպումը՝ չհաղթելով երկրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ):

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Նապոլին» հավաքել է 85 միավոր եւ 6 միավոր զիջում է Թուրինի «Յուվենտուսին», որին մեկ միավոր է հարկավոր չեմպոնության համար:

«Լացիոն» սեփական դաշտում 1:1 հաշվով ավարտեց «Ատալանտայի» դեմ հանդիպումը եւ 71 միավորով երրորդ տեղում է: Չորրորդ տեղում գտնվող «Ռոման» ունի 70 միավոր, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»՝ 2:2

Դրիս Մերտենս, 25, Մարեկ Համշիկ, 71 – Դանիելե Բազելի, 55, Լորենցո Դե Սիլվեստրի, 83

«Լացիո» - «Ատալանտա»՝ 1:1

Ֆելիպե Կայսեդո, 24 – Մուսա Բարոու, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով