00:42  ,  6 մայիսի, 2018

«Յուվենտուսն» ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ հաղթանակ տարավ 3:1 հաշվով (տեսանյութ):

«Յուվենտուսը» 91 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 3:1

Սեբաստիեն Դե Մայո, 51, ինքնագոլ, Սամի Խեդիրա, 63, Պաուլո Դիբալա, 69 – Սիմոնե Վերդի, 30, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում