11:47  ,  3 մայիսի, 2018

«Ռոմա» - «Լիվերպուլ». Մարզիչների կարծիքները

Անգլիական «Լիվերպուլի» եւ իտալական «Ռոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Էուսեբիո Դի Ֆրանչեսկո Ռոմա»). «Ես շատ զայրացած եմ, քանի որ բաց թողեցինք եզրափակիչ դուրս գալու իրական շանս: Սա անգին փորձ էր «Ռոմայի» համար, սակայն գոլային պահերն իրացնելու դեպքում մենք կանցնեինք «Լիվերպուլին»: Չնայած հիասթափությանը՝ ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել իմ սաներին, որոնք հրաշալի խաղացին երկրորդ խաղակեսում: Եթե մրցավարը նշանակեր 11 մետրանոց եւ հեռացներ «Լիվերպուլի» խաղացողին, մենք ավելի կմեծացնեինք ճնշումը: «Ռոման» վճարեց իր սխալների համար: Ցանկանում ենք գլխավոր դերերում լինել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում»:

Յուրգեն ԿլոպԼիվերպուլ»). «Եզրափակիչի ուղեգիրը նվիրում ենք մեր երկրպագու Շոն Կոկսին, որն այս պահին հիվանդանոցում է: Այսօր «Լիվերպուլի» բախտը բերեց: «Ռոման» շատ համառ էր, երբեմն ռիսկի էր դիմում, իսկ մենք չէինք օգտագործում ազատ տարածությունները: Այո, մենք դուրս եկանք եզրափակիչ, սակայն ինձ համար միեւնույն է, քանի որ պետք է խաղանք շատ ավելի լավ: Վստահ եմ, որ կարող ենք անել դա», փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած պատասխան խաղում «Լիվերպուլը» 2:4 հաշվով պարտվեց «Ռոմային», բայց դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալի» հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 5:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում