21:08  ,  1 մայիսի, 2018

ԵԱ. Արթուր Ալեքսանյանի ու Մաքսիմ Մանուկյանի բոլոր գոտեմարտերը (տեսանյութ)

Տեսանյութերում ներկայացված են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանի (60 կգ), Կարեն Ասլանյանի (67 կգ), Մաքսիմ Մանուկյանի (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) բոլոր գոտեմարտերը:

Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, տանելով 3-ական հաղթանակ, դուրս են եկել եզրափակիչ: 97 կգ քաշային Ալեքսանյանը մայիսի 2-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի սերբ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էին քառորդ եզրափակիչում: Քանի որ Կարեն Ասլանյանին հաղթած ռուս Արտյոմ Սուրկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն է ստացել մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Եվրոպայի առաջնություն, 97 կգ

1/8 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Ռոբերտ Ավանեսյան (Իսրայել)՝ 9:0

1/4 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Լոակրատիս Կեսիդիս (Հունաստան)՝ 8:0

Կիսաեզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան - Էլիաս Կուսմանեն (Ֆինլանդիա)՝ 10:0

82 կգ

1/8 եզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Բոզո Ստարչեւիչ (Խորվաթիա)՝ տուշե

1/4 եզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Դանիել Ալեքսանդրով (Բուլղարիա)՝ 5:2

Կիսաեզրափակիչ՝ Մաքսիմ Մանուկյան - Լասլո Սաբո (Հունգարիա)՝ 8:0

67 կգ

1/8 եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան - Մատե Նեմեշ (Սերբիա)՝ 5:0

1/4 եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան – Արտյոմ Սուրկով (Ռուսաստան)՝ 3:6

60 կգ

1/8 եզրափակիչ՝ Արմեն Մելիքյան - Վիկտոր Չոբանու (Մոլդովա)՝ 8:7

1/4 եզրափակիչ՝ Արմեն Մելիքյան - Դաթո Չխարտիշվիլի (Վրաստան)՝ 4:12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս