21:29  ,  26 ապրիլի, 2018

Բարսելոնա. Ռաֆայել Նադալի հաղթականը

Թենիսի Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի երրորդ շրջանում մրցել են իսպանացիներ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը եւ Գիլյերմո Գարսիա-Լոպեսը: 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել Նադալը: Պայքարը տեւել է 1 ժամ 20 րոպե:

Քառորդ եզրափակիչում Նադալը կհանդիպի սլովակ Մարտին Կլիժանի հետ, որը պայքարից դուրս է թողել իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին եւ սերբ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով