Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն անդրադարձել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստային, որը երբեք չի արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Եթե նրա անունը լիներ Անդրեսինյո, այլ ոչ Ինյեստա, նա կստանար «Ոսկե գնդակ»,- ասել է իսպանացի պաշտպանը, փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ France Football-ը ներողություն էր խնդրել Անդրես Ինյեստայից, որ նա կարիերայի ընթացքում այդպես էլ չի ստացել «Ոսկե գնդակ»: Այդ մասին գրել էր պարբերականի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերերը թերթի հերթական համարում՝ հաջողություն մաղթելով Ինյեստային Իսպանիայի հավաքականի կազմում հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում: Հոդվածի վերնագիրն էր՝ «Ներողություն, Անդրես»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում