19:25  ,  25 ապրիլի, 2018

Արգենտինական ֆուտբոլի աստղը խորհուրդներ է տվել Հայաստանի պատանի ֆուտբոլիստներին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստայի հրավերով, Սան Մարինոյում է եղել արգենտինական ֆուտբոլի աստղ Էստեբան Կամբյասոն: Նա հանդիպել է Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Կամբյասոն քաջալերել և խորհուրդներ է տվել պատանի հայ ֆուտբոլիստներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Սան Մարինոյում մասնակցել է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի եւ պարտվել է բոլոր հանդիպումներում:

37-ամյա Կամբյասոն 2000-2011 թվականներին հանդես է եկել Արգենտինայի հավաքականում: Ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», արգենտինական «Ինդեպենդիենտեում» եւ «Ռիվեր Փլեյթում», Միլանի «Ինտերում», անգլիական «Լեսթեր Սիթիում» եւ հունական «Օլիմպիակոսում», Իսպանիայի, Արգենտինայի, Իտալիայի, Հունաստանի չեմպիոն է: «Ինտերի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում