Սան Մարինոյում անցկացված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մրցել է Իտալիայի թիմի հետ եւ պարտություն է կրել 1:4 հաշվով: Հայաստանի թիմի միակ գոլը խփել է «Բանանցի» խաղացող Գեւորգ Թարախչյանը:
Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը պարտվել է Սան Մարինոյի (1:1, 11մ՝ 4:5) եւ Ալբանիայի (0:2) հավաքականներին:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում