«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է լոնդոնյան ակումբից հեռանալու վերաբերյալ որոշում ընդունելու մասին:
«Գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու ժամանակի վերաբերյալ որոշումը ես չեմ ընդունել: Մնացածի մասին շատ եմ խոսել:
Ես շատ բարձր կարծիք ունեմ Լուիս Էնրիկեի մասին, բայց ես չեմ ցանկանում միջամտել «Արսենալի» հաջորդ մարզիչի աշխատանքին: Կարծում եմ՝ եւս 2-3 ուժեղ խաղացողներ ձեռք բերելուց հետո թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար:
Իմ հետագա գործունեության մասին առայժմ որոշում չունեմ: Բայց հստակ է, որ շարունակելու եմ աշխատել»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Վենգերի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը, սակայն ֆրանսիացի մասնագետը հայտարարել է այս մրցաշրջանից հետո հեռանալու մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի