15:42  ,  23 ապրիլի, 2018

«Նապոլին» միջնամատ է ցույց տալիս «Յուվենտուսին» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Նապոլիի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ իտալական A Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը: «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Թուրինում կայացած խաղից առաջ միջնամատ էր ցույց տվել «Յուվենտուսի» ֆանատներին եւ հետո բացատրել իր արարքի պատճառը:

«Ես այդպես պատասխանեցի մի խումբ մարդկանց, որոնք թքում էին մեր ավտոբուսի վրա եւ անպատվում մեզ նրա համար, որ մենք Նեապոլից ենք: Ես երբեք այդպիսի ժեստ ցույց չէի տա այն մարդկանց, որոնք երկրպագում են «Յուվենտուսին»,- ասել էր իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ այդ խաղում երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հաղթել էր նվազագույն հաշվով եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ մեկ միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում