Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Նապոլիի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ իտալական A Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը: «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Թուրինում կայացած խաղից առաջ միջնամատ էր ցույց տվել «Յուվենտուսի» ֆանատներին եւ հետո բացատրել իր արարքի պատճառը:
«Ես այդպես պատասխանեցի մի խումբ մարդկանց, որոնք թքում էին մեր ավտոբուսի վրա եւ անպատվում մեզ նրա համար, որ մենք Նեապոլից ենք: Ես երբեք այդպիսի ժեստ ցույց չէի տա այն մարդկանց, որոնք երկրպագում են «Յուվենտուսին»,- ասել էր իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ այդ խաղում երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հաղթել էր նվազագույն հաշվով եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ մեկ միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»:
Koulibaly gives Napoli victory while Sarri shows his middle finger to Juve fans
— Omar Momani (@omomani) 23 апреля 2018 г.
رأسية كوليبالي تمنح الفوز لنابولي و ساري يقوم بتوجيه حركة استفزازية ضد جماهير يوفنتوس #napoli #Juventus #forzanapolisempre #koulibaly #sarri #OmarMomani #نابولي #ساري #كوليبالي pic.twitter.com/ufvMxU3L7k
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։