22:28  ,  22 ապրիլի, 2018

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-16 թիմը պարտվել է ալբանացիներին

Սան Մարինոյում ընթացող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել է Ալբանիայի թիմին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի Մ-16 հավաքականը խաղացել է հետեւյալ մեկնարկային կազմով՝ 1. Թելման Մովսեսով, 3. Արսեն Գալստյան, 4. Էդգար Հայրապետյան, 5. Ստեփան Սահրադյան, 10. Նարեկ Ալավերդյան, 14. Սամվել Խանումյան, 15. Լեւոն Դարբինյան, 17. Իշխան Նազարյան, 21. Նորայր Ղազարյան, 22. Գեւորգ Թարախչյան, 23. Դարոն Իսկենդերյան:

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայկական թիմը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Սան Մարինոյին: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում