20:09  ,  22 ապրիլի, 2018

«Վարդարը» պարտվել է, Հովհաննես Համբարձումյանը հեռացվել է դաշտից

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը» մրցակցի դաշտում 0:2 պարտվել է «Պոբեդային»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ Հովհաննես Համբարձումյանը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Համբարձումյանը ստացել է կարմիր քարտ:

Մակեդոնիայի գործող չեմպիոնը չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ եւ 49 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատար «Շկենդիյան» ունի 72 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում