13:29  +04,  22 ապրիլի, 2018

Վարազդատ Հարոյան. Մարզվեցի, աշխատեցի ինձ վրա եւ ստացա հնարավորություն

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ արտագնա հաղթանակը:

«Մեր թիմի բոլոր պաշտպաններն ուժեղ են, բոլորի հետ խաղալը հարմար է: Հաղթանակից հետո տրամադրությունը լավն է: Հավասար խաղ էր, պարզապես մենք օգտագործեցինք մեր պահերը: Լավ է, որ Էրիկը գոլ խփեց:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ սպասում է իր շանսին: Ես այդպես եմ մտածում: Ես լավ մարզվեցի, աշխատեցի ինձ վրա եւ ստացա հնարավորություն:

Նայում եմ մրցաշարային աղյուսակին, սակայն, եթե անկեղծ, չգիտեի, որ 6-րդ տեղը կարող է տալ եվրագավաթներում խաղալու ուղեգիր: Տղաներն ասում էին՝ կար շանս, որ 6-րդ տեղի թիմը նվաճի Եվրոպայի լիգայի ուղեգիր, սակայն հիմա չկա: Ամեն դեպքում, մենք կփորձենք զբաղեցնել այդ տեղը: Կցանկանայինք ավելի բարձրանալ, սակայն այս մրցաշրջանում դա արդեն չի ստացվի: Կփորձենք հաջորդ մրցաշրջանում»,- Հարոյանի խոսքը մեջբերում է «Ուրալի» կայքը

Հիշեցնենք, որ Մախաչկալայում կայացած խաղում «Ուրալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Վարազդատ Հարոյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացել 28-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ