16:44  ,  18 ապրիլի, 2018

FA-ն ու Պրեմյեր լիգան պայմանավորվել են ձմեռային դադար անցկացնելու վերաբերյալ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA), Պրեմյեր լիգան ու Ֆուտբոլային լիգան փոխհամաձայնության են եկել 2019/20 մրցաշրջանից առաջնությունում ձմեռային դադար անցկացնելու վերաբերյալ։ Դա Անգլիայում առաջին մրցաշրջանը կլինի հեռուստաստեսային նոր պայմանագրով:

The Telegraph-ի համաձայն՝ դադարը կլինի հունվարին ու փետրվարի սկզբնամասում, իսկ ամանորյա խաղերի (Boxing day) օրացույցը չի փոխվի:

Նշվում է, որ բոլոր ակումբները չեն հանգստանալու միաժամանակ, սակայն ունենալու են նվազագույնը 13 օր հանգստանալու հնարավորություն:

Ավելի վաղ անգլիական ակումբների մարզիչները բողոքել էին, որ հանդիպումների ծանրաբեռնված օրացույցը հանգեցնում խաղացողների վնասվածքների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով