Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով ժամանել է Հայաստան եւ հետեւում է այս օրերին Երեւանում ընթացող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ռուսաստանցի մարզուհին նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի երկրում մարզաձեւի մասսայականացմանը:
«Առաջին հերթին, սա ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ ես հայ եմ եւ Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած, չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաեւ մարտուղյակները»,- ասել է Յանա Եգորյանը:
Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին հանձնել է Եվրոպայի առաջնության հուշամեդալ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։
Մարզուհին Ինստագրամի իր էջում նաեւ տեսանյութեր է հրապարակել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից, որն անցկացվում է Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի 
11:40 , 27 սեպտեմբերի
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի