14:30 18 ապրիլի, 2018Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով ժամանել է Հայաստան եւ հետեւում է այս օրերին Երեւանում ընթացող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ռուսաստանցի մարզուհին նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի երկրում մարզաձեւի մասսայականացմանը:
«Առաջին հերթին, սա ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ ես հայ եմ եւ Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած, չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաեւ մարտուղյակները»,- ասել է Յանա Եգորյանը:
Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին հանձնել է Եվրոպայի առաջնության հուշամեդալ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։
Մարզուհին Ինստագրամի իր էջում նաեւ տեսանյութեր է հրապարակել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից, որն անցկացվում է Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.