Իտալիայի առաջնության չեմպիոնական մրցավազքին մասնակցող «Նապոլին» 31-րդ տուրում ընդունեց «Կյեւոյին» եւ ավելացված ժամանակում հասավ կամային հաղթանակի՝ 2:1 (տեսանյութ):
Դաշտի տերերը 51-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն «Նապոլիի» բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: Իսկ հյուրերը 73-րդ րոպեին լեհ հարձակվող Մարիուշ Ստեմպինսկու գոլի շնորհիվ առաջ անցան, սակայն 89-րդ րոպեին լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը խփեց «Նապոլիի» պատասխան գոլը: Գվինեացի կիսապաշտպան Ամադու Դիավարան ավելացված երրորդ րոպեին խփեց իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հաղթական գոլը:
«Նապոլին» 77 միավորով երկրորդ տեղում է եւ Թուրինին «Յուվենտուսից» հետ է 4 միավոր: «Կյեւոն» 29 միավորով 14-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Նապոլի» - «Կյեւո»՝ 2:1
Արկադիուշ Միլիկ, 89, Ամադու Դիավարա 90+3 - Մարիուշ Ստեմպինսկի, 73
Չիրացրած 11մ՝ Դրիս Մերտենս («Նապոլի»), 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում