22:12  ,  5 ապրիլի, 2018

Ռուսական ակումբում 11 գոլ խփած Արտեմ Գեւորգյանը՝ Հայաստանի հավաքականից հնարավոր հրավերի մասին

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 25-րդ տուրում Կրասնոդարի երկրամասի «Աֆիպս» թիմը տանը 3:0 հաշվով հաղթել է «Չայկային»: Դուբլի հեղինակ է դարձել 24-ամյա հարձակվող Արտեմ Գեւորգյանը, որն այս մրցաշրջանում խփել է 11 գոլ:

«Անցած մրցաշրջանում 7 գոլ եւ 8 փոխանցում ունեի: Ամեն տարի ձգտում եմ նախորդից արդյունավետ լինել: Անձնական ռեկորդս եղել է Ռոստովի ԲՄԱ-ում՝ 10 գոլ, 10 գոլային փոխանցում:

Պատանեկան տարիքում եղել են հրավերներ Հայաստանից: Սակայն այդ հրավերները ընդունելիս կորցնելու էի ռուսական ֆուտբոլային քաղաքացիությունս: Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու համար պետք է կատարելագործվել»,- Գեւորգյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տեսանյութում՝ Գեւորգյանի գոլերը «Չայկայի» դեմ խաղում 1:00-ից եւ 2:50-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում