22:12 5 ապրիլի, 2018Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 25-րդ տուրում Կրասնոդարի երկրամասի «Աֆիպս» թիմը տանը 3:0 հաշվով հաղթել է «Չայկային»: Դուբլի հեղինակ է դարձել 24-ամյա հարձակվող Արտեմ Գեւորգյանը, որն այս մրցաշրջանում խփել է 11 գոլ:
«Անցած մրցաշրջանում 7 գոլ եւ 8 փոխանցում ունեի: Ամեն տարի ձգտում եմ նախորդից արդյունավետ լինել: Անձնական ռեկորդս եղել է Ռոստովի ԲՄԱ-ում՝ 10 գոլ, 10 գոլային փոխանցում:
Պատանեկան տարիքում եղել են հրավերներ Հայաստանից: Սակայն այդ հրավերները ընդունելիս կորցնելու էի ռուսական ֆուտբոլային քաղաքացիությունս: Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու համար պետք է կատարելագործվել»,- Գեւորգյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տեսանյութում՝ Գեւորգյանի գոլերը «Չայկայի» դեմ խաղում 1:00-ից եւ 2:50-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.