11:20  ,  2 ապրիլի, 2018

Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը դարձյալ չեղյալ հայտարարվեց

Խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտու մենամարտը ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը եւ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի միջեւ չի կայանա UFC 223 մրցաշարում։ Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է UFC-ի նախագահ Դուեյն Ուայթը։

Ֆերգյուսոնը ստացել է ծնկի վնասվածք, ինչի պատճառով չի կարող մասնակցել ապրիլի 7-ին Նյու Յորքում կայանալիք մրցաշարին, որում նրան կփոխարինի Մաքս Հոլոուեյը։ Այդ մենամարտում կվիճարկվի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտին։

Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Տոնի Ֆերգյուսոնի միջեւ մենամարտը չեղյալ է հայտարարվում արդեն չորրորդ անգամ։ Նման բան տեղի ունեցել էր նաեւ 2015-ին, 2016-ին եւ 2017-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում