21:59  ,  31 մարտի, 2018

«Նապոլին» կարեւոր միավորներ է կորցնում

Իտալական A Սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» 1։1 հաշվով ավարտեց «Սասուոլոյի» դեմ արտագնա հանդիպումը։

Նեապոլցիները 74 միավորով մնացին երկրորդ տեղում եւ մեկ միավոր հետ են առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 1։1

Մատեո Պոլիտանո, 22 – Ռոժերիո, 80 (ինքնագոլ)

«Կյեւո» - «Սամպդորիա»՝ 2։1

Լուկաս Կաստրո, 62, Պերպարիմ Հետեմայ, 79 – Ֆաբիո Կվալյարելա, 26 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում