14:04  +04,  3 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Գերմանացի մարզուհին հեռացել է նեոնացիստ ամուսնու պատճառով

Ակադեմիական թիավարության կանանց Գերմանիայի հավաքականի անդամ Նադյա Դրիգալան Լոնդոնի Օլիմպիական խաղերից հեռացել է նեոնացիստ ամուսնու պատճառով:

Նադյայի ամսուսինը Գերմանիայի Ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ է: Մարզուհին որոշել է հեռանալ, որպեսզի չվնասի Գերմանիայի պատվիրակության հեղինակությունը, հաղորդում է n-tv.de-ն:

«Գերմանիայի օլիմպիական հավաքականի ղեկավարները տեղեկատվություն են ստացել Նադյա Դրիգալայի անձնական կյանքի վերաբերյալ: Երկար ու բովանդակալից զրույցից հետո նա որոշեց հեռանալ Լոնդոնից: Թիմը ողջունում է նրա քայլը»,- հայտարարել է Գերմանիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Միխայել Վեդպերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ