11:50  ,  31 մարտի, 2018

Նովակ Ջոկովիչն ու Անդրե Աղասին դադարեցրել են համագործակցությունը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մնացել է առանց մարզիչի, տեղեկացնում է ESPN-ը։

Սերբ թենիսիստը դադարեցրել է համագործակցությունը աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասիի հետ։ Ջոկովիչն ու ամերիկահայ նախկին թենիսիստը հաճախ են տարաձայնություններ ունեցել մարզումային մեթոդների վերաբերյալ եւ որոշել են այլեւս չաշխատել միասին։

Ջոկովիչի ու Աղասիի համագործակցության մասին հայտնի էր դարձել 2017 թվականի մայիսին։ Նախորդ տարվա վերջնամասում նրա մարզչական շտաբում ընդգրկվել էր նաեւ չեխ Ռադեկ Շտեպանեկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English