21:20  ,  29 մարտի, 2018

Բեն Արֆան հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան հայտարարել է, որ հեռանում է Փարիզի ՊՍԺ-ից։

«ՊՍԺ-ում իմ արկածները մոտենում են ավարտին։ Չնայած դժվար ժամանակներին՝ ես երջանիկ եմ, որ խաղացել եմ այս համազգեստով եւ կպահպանեմ ջերմ հիշողություններ։ Այս հաղորդագրության միջողով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ 2016-ի ամռանը Բեն Արֆան ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր ֆրանսիական «Նիցայից» եւ տեղափոխվել է ՊՍԺ, որի կազմում անցկացրել 33 հանդիպում եւ խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում