09:33  ,  29 մարտի, 2018

ԱՄՆ-ը մուտքի վիզա չի տրամադրել Ռուսաստանի հավաքականի ըմբիշներին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկներին չի տրամադրել ԱՄՆ-ի մուտքի վիզա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքը։

Զախարովան ամերիկացիների այդ քայլը որակել է որպես Ռուսաստանի թիմի հանդեպ խտրականություն՝ նշելով, որ ԱՄՆ-ում չի կարելի անցկացնել միջազգային մրցաշարեր։

Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականն ԱՄՆ-ում պետք է մասնակցեր աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է ապրիլի 5-9-ը Այովա-Սիթի քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում