17:36  ,  27 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը Լիտվայի դեմ խաղից առաջ (ուղիղ եթեր, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները ավանդույթի համաձայն թիմի խաղից առաջ երթով շարժվում են դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Իրակլի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել են մարտի 24-ին։ Հայկական թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում