15:30  ,  26 մարտի, 2018

Հայաստան - Լիտվա հանդիպման մրցավարները Վրաստանից են

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադ, հայտնում է ՀՖՖ կայքը։

Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, որի օգնականները կլինեն Լեւան Վարամիշվիլին ու Լեւան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից:

Հայաստան - Լիտվա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ էր անցկացնելու նաեւ Էստոնիայի թիմի հետ։ 0։0 հաշվով ավարտված խաղում եւս աշխատել էին վրացի մրցավարներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերին Երեւանում կայացած նախորդ 2 ընկերական խաղերը Բելառուսի (4:1) եւ Կիպրոսի (3:2) դեմ եւս սպասարկել էին վրացի մրցավարներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում