Ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները, հայտնում է ՀՖՖ կայքը։
Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Վադաչկորիան, որին եզրերում կօգնեն Զազա Պիպիան եւ Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից:
Հայաստան - Էստոնիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի թիմի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերին Երեւանում կայացած նախորդ 2 ընկերական խաղերը Բելառուսի (4:1) եւ Կիպրոսի (3:2) դեմ եւս սպասարկել էին վրացի մրցավարներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի