Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադ, հայտնում է ՀՖՖ կայքը։
Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, որի օգնականները կլինեն Լեւան Վարամիշվիլին ու Լեւան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից:
Հայաստան - Լիտվա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ էր անցկացնելու նաեւ Էստոնիայի թիմի հետ։ 0։0 հաշվով ավարտված խաղում եւս աշխատել էին վրացի մրցավարներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերին Երեւանում կայացած նախորդ 2 ընկերական խաղերը Բելառուսի (4:1) եւ Կիպրոսի (3:2) դեմ եւս սպասարկել էին վրացի մրցավարներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի