00:37  ,  25 մարտի, 2018

«Բարսելոնայի» նախկին ավագ. Նեյմարը պրոֆեսիոնալ է, կարող է եւ «Ռեալ» տեղափոխվել

«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը նորմալ է համարում կատալոնական ակումբից ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերին Մադրիդի «Ռեալ»:

«Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նա պրոֆեսիոնալ է, եւ անիրական չէ նրա տեղափոխությունը: Բայց կարծում եմ՝ նրա համար ծանր կլինի ՊՍԺ-ից հեռանալը, քանի որ այդ ակումբն այդքան գումար է ծախսել:

«Ռեալն» ու «Բարսելոնան» ուժեղագույն ակումբներ են եւ պետք է շատ լավ մտածել այդ թիմերից հեռանալուց առաջ: Բայց կան նաեւ նոր հարուստ ակումբներ, որոնք ձգտում են ձեռք բերել հայտնի խաղացողների եւ հավաքել ուժեղ թիմ: Շուկայի կանոններ են: Խելահեղության պետք է դիմել շատ հայտնի խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար»,- Պույոլի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարին ձեռք է բերել 222 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում