19:08  ,  23 մարտի, 2018

Կավանիի տպավորիչ գոլը նպաստեց Ուրուգվայի հաղթանակին

Չինաստանում անցկացվող China Cup ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչում Ուրուգվայի հավաքականը մրցել է չեխերի հետ եւ առավելության է հասել 2։0 հաշվով։ Աչքի են ընկել Լուիս Սուարեսն (10–րդ րոպեին 11 մետրանոցից) ու Էդինսոն Կավանին (37–րդ րոպեին), որը հետադարձ հարվածով է գրավել մրցակցի դարպասը։

Մարտի 26–ին կայանալիք եզրափակիչում Ուրուգվայի թիմը կմրցի Ուելսի հավաքականի հետ, որը մարտի 22–ին 6։0 հաշվով հաղթել էր չինացիներին։

Նույն օրը Չեխիան ու Չինաստանը կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ուրուգվայի հավաքականի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում