13:10  ,  22 մարտի, 2018

«Բարսելոնան» Ինյեստային կհամոզի մնալ եւս մեկ մրցաշրջան

«Բարսելոնայի» չի ցանկանում բաժանվել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայից։ Կատալոնական ակումը 33-ամյա ֆուտբոլիստին կհամոզի թիմում մնալ եւս մեկ մրցաշրջան, գրում է Sport.es-ը։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ու թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այդ կապակցությամբ Ինյեստայի հետ կզրուցեն ազգային հավաքականների ընկերական խաղերով պայմանավորված դադարի ժամանակ։ «Բարսելոնայի» եւ Ինյեստայի միջեւ անժամկետ պայմանագրում կա կետ, որի համաձայն նա մինչեւ ապրիլի 30-ը կարող է հեռանալ ակումբից։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իսպանացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել չինական «Տյանցզին Ցյուանցզին» ակումբ։

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին 33-ամյա Ինյեստան «Բարսելոնայի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ կարիերայի ավարտը: Նա «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եւ ակումբի համակարգում է 1996-ից, երբ 12 տարեկան էր: Կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում նվաճել է 30 տիտղոս եւ այդ ցուցանիշով ռեկորդակիր է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում