10:55  ,  20 մարտի, 2018

Ռոնալդու․ Մի փորձեք սխալ տեղեկություններով փչացնել հրաշալի պահը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է, որ իսպանական մամուլը սխալ տեղեկություններ է տարածում իր՝ հարկերից խուսափելու գործի վերաբերյալ: 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն 25 միլիոն եվրո փոխատուցում է վճարելու, որպեսզի այդ գործը փակվի։

«Մի փորձեք սխալ տեղեկություններով փչացնել հրաշալի պահը, որը ես ապրում եմ։ Կյանքը հիասքանչ է»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ հուլիսին Պորտուգալիայի հավաքականի ավագը դատարանում ցուցմունք էր տվել հարկերից խուսափելու գործով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում