21:08  ,  19 մարտի, 2018

Սպորտի նախարարն ընդունել է իրանցի օլիմպիական չեմպիոն Համիդ Սորիանին

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, իրանցի Համիդ Սորիանին: 

«Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում եւ հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձեւի զարգացմանը Հայաստանում եւ Իրանում: Վստահ եմ, որ հայ եւ իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանի խոսքը մեջբերում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Նախարարը հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ: Համիդ Սորիանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության եւ ցուցաբերած ուշադրության համար: 

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում