20:08  ,  15 մարտի, 2018

Մոուրինյոն կհեռանա, եթե «Յունայթեդը» չկատարի նրա տրանսֆերային պահանջները

Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե անգլիական ակումբն ամռանը չկատարի նրա տրանսֆերային պահանջները, գրում է բրիտանական Mirror–ը։

Պորտուգալացի մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ եւ նշել, որ թիմն ունի ուժեղացման կարիք։

Ժոզե Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ–ն, որը բանակցում է նաեւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթահարել իսպանական «Սեւիլիայի», ՊՍԺ–ն՝ Մադրիդի «Ռեալի», «Չելսին»՝ «Բարսելոնայի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում