16:47  ,  15 մարտի, 2018

Մեսիի 100-րդ գոլը Չեմպիոնների լիգայում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի 2 գոլերին Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (3։0)։

Այդ դուբլի արդյունքում 30-ամյա Մեսին Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո դարձել էր երկրորդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայում դառնում է 100 գոլի հեղինակ: Բացի այդ, արգենտինացի հարձակվողը խփել էր կարիերայի ամենաարագ գոլը՝ աչքի ընկնելով խաղի մեկնարկից 2 րոպե 8 վայրկյան հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում