20:42  ,  14 մարտի, 2018

«Արսենալը» պատրաստվում է «Միլանի» դեմ պատասխան խաղին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:

Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերի ղեկավարությամբ մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Լոնդոնում: 

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» Միլանում հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: 

Ֆոտո՝ Arsenal.com









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով