13:50  ,  14 մարտի, 2018

Հայաստանի հավաքական հրավիրված Նորբերտո Բրիասկոյի բոլոր գոլերը «Աթլետիկո Ուրականի» կազմում

Տեսանյութում ներկայացված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած Նորբերտո Բրիասկոյի բոլոր գոլերն արգենտինական «Աթլետիկո Ուրականի» կազմում։ Արգենտինահայ հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող թիմի կազմում խփել է 7 գոլ։

Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում 23 հանդիպում է անցկացրել Արգենտինայի առաջնությունում։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին: Վերջերս Նորբերտո Բրիասկոն նշել էր, որ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իր կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում