13:50 14 մարտի, 2018Տեսանյութում ներկայացված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած Նորբերտո Բրիասկոյի բոլոր գոլերն արգենտինական «Աթլետիկո Ուրականի» կազմում։ Արգենտինահայ հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող թիմի կազմում խփել է 7 գոլ։
Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում 23 հանդիպում է անցկացրել Արգենտինայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին: Վերջերս Նորբերտո Բրիասկոն նշել էր, որ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իր կարիերայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.