Տեսանյութում ներկայացված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած Նորբերտո Բրիասկոյի բոլոր գոլերն արգենտինական «Աթլետիկո Ուրականի» կազմում։ Արգենտինահայ հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող թիմի կազմում խփել է 7 գոլ։
Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում 23 հանդիպում է անցկացրել Արգենտինայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին: Վերջերս Նորբերտո Բրիասկոն նշել էր, որ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իր կարիերայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի