23:32  ,  13 մարտի, 2018

Նորբերտո Բրիասկո. Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում

Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկոն  La Pelota Al 10-ի հետ զրույցում պատմել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են: Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում: Երբ զանգ ստացա, զարմացա, բայց հստակ դրական պատասխան տվեցի:

Ինձ հայ եմ համարում, քանի որ մորս հայրն ու մայրը հայ են: Այս շաբաթ օրը կմեկնեմ Հայաստան: Գործակալիս հետ քննարկել եմ հրավերս: Նա ասաց, որ պետք է օգտագործեմ այս շանսը: Արթուր Պետրոսյանի հետ առայժմ չեմ զրուցել»,- ասել է Բրիասկոն:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում