23:32 13 մարտի, 2018Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկոն La Pelota Al 10-ի հետ զրույցում պատմել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին:
«Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են: Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում: Երբ զանգ ստացա, զարմացա, բայց հստակ դրական պատասխան տվեցի:
Ինձ հայ եմ համարում, քանի որ մորս հայրն ու մայրը հայ են: Այս շաբաթ օրը կմեկնեմ Հայաստան: Գործակալիս հետ քննարկել եմ հրավերս: Նա ասաց, որ պետք է օգտագործեմ այս շանսը: Արթուր Պետրոսյանի հետ առայժմ չեմ զրուցել»,- ասել է Բրիասկոն:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ ընկերական հանդիպումներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.