20:41  ,  13 մարտի, 2018

Մխիթարյանը՝ եվրոպական առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականում

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի եւ եվրոպական հինգ առաջատար լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականներում, Whoscored.com-ի վարկածով:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին», 78 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

29-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» երկրպագուների քվեարկությամբ եւ Whoscored.com-ի վարկածով ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող նաեւ ընդգրկվել էր Անգլիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում ESPN-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում