16:40  ,  13 մարտի, 2018

Եվրոպայի լիգա․ «Արսենալ» - «Միլան» խաղի մրցավարները

Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Միլանի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական բրիգադը։ 

Մարտի 15-ին Լոնդոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Յունաս Էրիկսոնը, որին եզրերում կօգնեն Մատիաս Կլասենիուսը եւ Դանիել Վերնմարկը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Միլանում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։ Դա Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով